Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Կառավարությունը ստեղծում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կառավարությունը ստեղծում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն
01.12.2016 | 17:28

Կառավարությունը կստեղծի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն՝ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Այն լինելու է կառավարությանը կից ու գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով: Կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու ՀՀ կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության ու տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի ու փաթեթների մշակումը»,- ասաց նա:


Վարչապետի խոսքով՝ այդ հարթակը մի քանի անգամ օգտագործել են: «Եղել են բավականին քննարկումներ: Մեր կենտրոնը կսկսի իր գործունեությունը մինչև տարեվերջ: Միևնույն ժամանակ, տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակվել ու կառավարության կողմից հավանության են արժանացել իրենց կառավարման ոլորտներին վերաբերվող ռազմավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր»,- նշեց Կարեն Կարապետյանը: Նա շեշտեց՝ այդ փաստաթղթերը ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, զարգացման ծրագիր, հայեցակարգ, բարեփոխումների փաթեթ և այլն: «Իրավական տեսանկյունից գործող կարգավիճակով այսօր ռազմավարություն և բարեփոխումների հայեցակարգերի շարքում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում: Քանի որ դրանք, կարող է, չեն համապատասխանում ժամանակի հրամայականին կամ չեն համապատասխանում մեր ռեսուրսներին կամ կան այլ պատճառներ»,- ընդգծեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր այդպիսի ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը:
«Երկրորդ, երեք շաբաթյա ժամկետում ներկայացնել այդ ռազմավարությունների ու բարեփոխումների հայեցակարգերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք»,- նշեց նա:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ